Այցելություն դեպի «Մեծամոր»

Այսօր մենք այցելեցինք  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Այն բացվել է 1968 թ․։ Այնտեղ բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ ստացանք բրոնզի և երկաթի դարաշրջանների մասին։

Առաջին հարկում տեսանք ամրոցում և դամբարանադաշտերում հայտնաբերված գտածոները, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին։ Դամբարաններում թաղված առարկաներից տեսանք ջնարակված կավամաններ, արձանիկներ, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդեղեն և այլն։

Նաև տեսանք հնագույն մարդու կմախք, որը տեղադրված էր կծկված դիրքում։ Շատ հետաքրքիր էր, որ կանանց թաղում էին ավելի խորը, քան տղամարդկանց, քանի որ մտածում էին, որ կինը հետ է գալու։ Իսկ ոտքերի հատվածում դնում էին հանգուցյալին պատկանող իրերը։

Մ.թ.ա. VIII դ. Մեծամորը մտել է Վանի թագավորության մեջ:

Նկուղային հարկում մեզ ներկայացրեցին Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդերը։

Նաև իմացանք սվաստիկայի նշանի բացատրությունը։ Այն խորհրդանշում է մի քանի բան ՝ հավերժականություն, խորհրդանշում է լավի ու բարու մաղթանք։ Աջ և ձախ պտույտնորին վերագրվում են ակտիվ և պասսիվ իմաստներ։

Դե, իսկ վերջում ինֆորմացիան ավելի լավ ընկալելու նպատակով ունեցանք փոքրիկ ֆիլմի դիտում։

Թանգարանից դուրս գալուց հետո ալցելեցինք նաև եզդիական տաճար, որտեղ 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները մեզ ներկայացրեցին տաճարի և եզդիական մշակույթի մասին։

Leave a comment